Blog News

Ալպանիտների ողջ հմայքը

Թանկարժեք քարերի շքեղություն,կատարյալ փայլ,գունային գամմա և հասանելի գին-ահա ալպանիտներին վերաբերող ողջ բնութագիրը:Քարը առավել հայտնի է բյուրեղ անվանմամբ:Նա իրենից ներկայացնում է սինթեզված սիլիկատ,որը արտաքինից ունի ամբողջովին նույն հատկություններն ու տեսքը,ինչ թանկարժեք քարերը՝ սափֆիր,զմրուխտ,խրիզոլիտ և այլն:Միայն ոլորտի նեղ մասնագետները կարող են տարբերել ալպանիտը թանկարժեք քարերից:


Ալպանիտը իրականում սինթեզված բյուրեղ է՝ ոսկերչական ապակի,որի մեջ ավելացված է ալյումոսիլիկատային միացություն:Ամեն արտադրող խիստ գաղտնի է պահում բյուրեղի բաղադրությունը:Առաջին անգամ այդ քարերը սինթեզվել են հանրահայտ Swarovski ընկերության լաբորատորիայում:Դա նախորդ դարաշրջանի՝ 90-ականների սկզբին էր և այդ ժամանակ էլ քարը համարվում էր թանկարժեք քարերի անալոգը:Ամեն աճեցված քարը անցնում է ամբողջական մշակում,որի շնորհիվ ստանում է կատարյալ փայլ:Նոր տեխնոլոգիաների շնորհիվ պրոցեսը կատարվում է արագ և ոչ այդքան ծախսատար:

Ալպանիտները լինում են տարբեր ձևերի և չափսերի,100-ից ավել գունային համադրությամբ,որոնք ունեն անթերի մշակում և փայլ:Բացի այդ,բյուրեղներն օժտված են բյուրեղի կատարյալ մաքրությամբ,հավասար տաշվածքով,խորը և հյութեղ գույներով;Բյուրեղները կատարյալ փայլից բացի,ունեն նաև կարծրություն,դիմացկուն են քերծվածքների նկատմամբ:Բոլոր ալպանիտները լուսաթափանց են,ինչի շնորհիվ տարբեր մշակում և տաշվածք ունեցող քարերը ունեն իրարից տարբերվող փայլային էֆեկտներ:


Ալպանիտներով զարդարված արծաթյա զարդերի մի ողջ տեսականի ցուցադրված է Երևան Մոլի CHARM խանութ-սրահում

Այլ նորություններ

Leave a Comment